«1-03» ծառայությունից, այսօր` դեկտեմբերի 21-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Թբիլիսյան խճուղու թիվ 20 հասցեին հարակից տեղի է ունեցել ավտովթար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկներ փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը եւ մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել է «Նիսսան» մակնիշի 045 ՕՕ 62 համարանիշի մարդատար (պատկանում է «Բոնակուա» ՓԲԸ-ին) եւ «ԶԻԼ» մակնիշի 705 ՕՕ 62 համարանիշի աղբատար ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը շտապօգնության բրիգադների կողմից «Նիսսան» միկրոավտոբուսի ուղեւորներ` 56-ամյա Գոհար Դիլանյանը, 25-ամյա Ջանիկ Կարապետյանը, 35-ամյա Հայկ Ավետիսյանը եւ 69-ամյա Վասակ Փուրթոյանը հոսպիտալացվել են «Միքայելյանի անվան վիրաբուժական կլինիկա» բժշկական կենտրոն, իսկ 31-ամյա Անդրեյ Խաչատրյանը եւ 25-ամյա Խաչատուր Մարգարյանը` «Արմենիա» բժշկական կենտրոն:

Փրկարարներն ու հրշեջ փրկարարները «Նիսսան» միկրոավտոբուսից դուրս են բերել եւ շտապօգնության բրիգադի կողմից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխել վարորդ` 55-ամյա Հրաչյա Այդինյանին եւ ուղեւոր` 36-ամյա Աշոտ Հարությունյանին: Ըստ բժիշկների տուժածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: