Պուշկին քաղաքում կոշիկ վերանորոգող վարպետ է սպանվել: Հայտնի է, որ զոհվածը Հայաստանից է:
Հաղորդվել է, որ նախօրեին Դետսկոսելսկի բուլվարի հ. 7 շենքի մոտակայքում` կոշիկի վերանորոգման արհեստանոցում, 42-ամյա վարպետի դիակն է հայտնաբերվել: Նա Լենինգրադի երկրամասի Գատչինի շրջանի Սեմրինո գյուղի բնակիչ է: Տղամարդը մահացել է կրծքավանդակի հատվածում դանակով հասցված վնասվածքից:
Հարուցվել է քրեական գործ` ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածով (կանխամտածված սպանություն): Ճշտվում է կողոպուտի նպատակով սպանություն գործելու վարկածը:




























