Ոստիկանության ծառայողները, դեկտեմբերի 20-ին, ժամը 9-ին, «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 26-ամյա Գեւորգ Սարկիսյանին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հոկտեմբերի 2-ից ՌԴ Յոշկար-Օլա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով:




























