Արարատ քաղաքում, դեկտեմբերի 20-ին, ժամը 12.50-ի սահմաններում, Աբովյան եւ Շահումյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի եւ դիմել փախուստի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 17.00-ին, պարզվել է, որ երեխային «Օպել» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատ գյուղի 51-ամյա մի բնակիչ:
Կատարվում է քննություն:




























