Դեկտեմբերի 20-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Վարդենիսի բաժին է դիմել Ավազան գյուղի մի բնակիչ եւ հայտնել, որ գիշերը հարմարեցված բանալիով դուռը բացելով՝ իրենց գյուղում գտնվող խանութ-կրպակից գողացել են 4.000 դրամ, տեսաձայնագրիչ, տեսախցիկ, սննդամթերք եւ կենցաղային ապրանքներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել է նախկինում դատապարտված, 28-ամյա մի տղամարդ, որը բերման է ենթարկվել բաժին:

Գողոնը մասամբ առգրավված է:

Նախաքննությունը շարունակվում է: