Ստեփանավան-Կուրթան ճանապարհի 10-րդ կմ-ին, դեկտեմբերի 20-ին, ժամը 19.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Վարդաբլուր գյուղի բնակիչ, 85-ամյա Խալաթ Գրիգորյանին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ծերունին տեղում մահացել է:

Կատարվում է քննություն: