Երեւանում, դեկտեմբերի 20-ին, ժամը 19.45-ին, Խանջյան փողոցից դեպի Ագաթանգեղոսի փողոց տանող գետնանցումի սկզբնամասում իրար են բախվել «Օպել-Վեկտրա», «Ֆոլքսվագեն» եւ «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Մերսեդես-Բենց»-ի 4-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























