Ալթայի Հանրապետության ղեկավար Անդրեյ Տուրչակը տեղեկացրել է, որ մտցրել է բարձր պատրաստվածության ռեժիմ 6,4 մագնիտուդով երկրաշարժից հետո։ Նրա խոսքով՝ տուժածներ չկան։ Մի շարք շրջաններում գրանցվել են վնասվածքներ, բայց նա հավաստիացրել է, որ դրանք աննշան են, տեղեկացրել է «Կոմերսանտը»։

Կոշ-Ագաչ եւ Ուլագան շրջաններում չեղյալ են հայտարարվել դպրոցական պարապմունքները եւ հանրային միջոցառումները։ Կոշ-Ագաչ շրջանի չորս գյուղերում հնարավոր են ջրամատակարարման հետ կապված խնդիրներ, եթե անհրաժեշտ լինի, Տուրչակը խոստացել է խմելու ջուր հասցնել այնտեղ։

«Բոլոր օբյեկտները շուրջօրյա աշխատում են հաստիքային ռեժիմով։ Աշխատանքները համակարգելու համար Կոշ-Ագաչի շրջան է ուղարկվել իմ տեղակալը՝ հանրապետության առողջապահության նախարար Դմիտրի Խուբեզովը»,- գրել է նա Telegram-ում։

Ալթայում այսօր՝ փետրվարի 15-ին, երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բելտիր գյուղից 1,3 կիլոմետր հեռավորության վրա։ Երկրաշարժի 50 կիլոմետրանոց գոտում են հայտնվել վեց բնակավայրեր՝ Բելտիր, Կոշ-Ագաչ, Չագան Ուզուն, Մուխոր-Տարխաթա, Օրթոլիկ, Կուրայ, Թոբելեր, Տելենգիտ-Սորթոգոյ, Չագան Ուզուն։ Ստորգետնյա ցնցումների հետեւանքով Կուպչեգեն գյուղի միջնակարգ դպրոցի ծեփը վնասվել է, իսկ Կոշ-Ագաչ գյուղի մի հատված կարճ ժամանակով հոսանքազրկվել է։