Մավրիկիայի ոստիկանությունը կիրակի օրը ձերբակալել է կղզու նախկին վարչապետ Պրավինդ Ջագնոտին՝ փողերի լվացման գործով հետաքննության շրջանակներում և մյուս կասկածյալների տներում խուզարկությունների ժամանակ կանխիկ գումարի տրցակներ առգրավել:

Շաբաթ օրը ոստիկանությունը ձերբակալել է 63-ամյա նախկին վարչապետին և նրա կնոջը՝ Կոբիտա Ջագնոտին և մի քանի ժամ հարցաքննել նրանց, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրները։

Ավելի ուշ Կոբիտա Ջագնոտն ազատ է արձակվել, իսկ Պրավինդ Ջագնոտը պաշտոնապես ձերբակալվել է:

«Նա ներկայացրել է իրադարձությունների իր վարկածը և հերքել իրեն առաջադրված մեղադրանքները»,- ասել է նախկին վարչապետի փաստաբանը։

Պրավինդ Ջագնոտը, որը զբաղեցրել է վարչապետի պաշտոնը 2017-ից 2024 թվականներին, այն դինաստիաներից մեկի անդամ է, որը ղեկավարել է  Մավրիկիան՝ Հնդկական օվկիանոսում կայուն և համեմատաբար բարգավաճ կղզի պետությունը՝ 1968 թվականին Բրիտանիայից անկախանալուց հետո:

Նա է ղեկավարել Մեծ Բրիտանիայի հետ պատմական համաձայնագիրը՝ երկար վեճից հետո Չագոս կղզիների նկատմամբ Մավրիկիայի ինքնիշխանություն վերականգնելու մասին: Նա և իր ռազմատենչ սոցիալիստական ​​շարժումը ջախջախիչ պարտություն կրեցին նոյեմբերին կայացած ընտրություններում: Նա իր պաշտոնը զիջեց ձախ կենտրոնամետ մրցակից Նավին Ռամգուլամին, որը երրորդ անգամ դարձավ վարչապետ։