Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում բացված «Յունիբանկի» նոր` «Դավիթաշեն» մասնաճյուղը սկսել է իր գործունեությունը: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացնում են Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Մասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի երկուշաբթի-ուրբաթ օրերին` ժամը 9:15-ից մինչեւ 17:00-ն:
Նորաբաց մասնաճյուղում կարելի է ներդնել ավանդներ, ստանալ սպառողական եւ բիզնես վարկեր, իրականացնել կոմունալ վճարումներ, UNISTREAM դրամական փոխանցումներ, արտարժույթի փոխանակում և այլ բանկային գործարքներ: «Դավիթաշեն» մասնաճյուղի հասցեն է` ք.Երեւան, Տ.Պետրոսյան 24/3: Հեռ.` (37410) 36-90-17:
«Դավիթաշենը» «Յունիբանկի» թվով 38-րդ մասնաճյուղն է: Մասնաճյուղերի քանակի ավելացմամբ բանկը ձգտում է ներկայացված լինել Երեւանի բոլոր վարչական շրջաններում եւ մարզերի քաղաքներում` հաճախորդների համար ապահովելով հարմարավետ եւ արագ բանկային սպասարկում: Հիշեցնենք, որ շուտով բանկը նոր մասնաճյուղ կբացի նաեւ Վանաձորում:



























