Նավթի գինը երեքշաբթի առավոտյան բարձրանում է, քանի որ ներդրողները գնահատում են արդյունահանման հեռանկարները ՕՊԵԿ+ երկրներում։
Brent մակնիշի նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմել է մեկ բարելը 75,41 դոլար, ինչը 0,19 դոլարով (0,25 տոկոս) գերազանցում է նախորդ աճուրդների փակման ցուցանիշը։ Երկուշաբթի այս պայմանագրերը թանկացել էին 0,48 դոլարով (0,6 տոկոս)՝ մեկ բարելը 75,22 դոլար։
WTI նավթի մարտյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում այս անգամ աճել են 0,73 դոլարով (1,03 տոկոս)՝ մեկ բարելը 71,47 դոլար։ Նախօրեին NYMEX-ում հիմնական աճուրդը չի կայացել տոնի (Նախագահների օրվա) պատճառով, իսկ անցած ուրբաթ մարտյան պայմանագրերի արժեքը նվազել էր 0,55 դոլարով (0,8 տոկոս)՝ մեկ բարելը 70,74 դոլար։




























