Վիրաբույժների սխալը հանգեցրել է նրան, որ ռուսական ամենահայտնի արտիստներից մեկը` Նիկոլայ Բասկովը, ամանորյա նկարահանումների ամենաթեժ պահին ստիպված է եղել դեմքը թաքցնել տոննայանոց գրիմի տակ: Նրան անհաջող պլաստիկ վիրահատության են ենթարկել:
Երբ երգչի դեմքին կապտուկներ են հայտնվել, նա կտրականապես հերքում էր վիրահատական միջամտության փաստը, դա բացատրելով սովորական մեզոթերապիայով: Նրա դեմքի կապտուկները նկատվում էին նույնիսկ գրիմի հաստ շերտի տակից եւ այդ ժամանակ Բասկովը խոստովանել է, որ վիրահատության է ենթարկվել, գրում է Life Showbiz-ը: Ամանորյա տոներից առաջ նա որոշել էր ձգել աչքերի տակի մաշկը, բայց... «չափն անցավ»:
Պարբերականը նշում է, որ չնայած վնասված արտաքին տեսքին, Բասկովը, որպես իսկական հերոս, չեղյալ չի համարել ոչ մի համերգ կամ նկարահանում: Ավելին, նա ապագայում եւս չի հրաժարվելու պլաստիկ վիրահատություններից, քանի որ ամենօրյա բեմական դիմահարդարումը եւ աշխատանքային խիտ գրաֆիկը իրենց հետքն են թողնում դեմքի վրա:
«Դա հրաշալի պրոցեդուրա է: Պատկերացրեք միայն, թե որքան ժամանակ ենք մենք` տղամարդիկս մնում գրիմով, ուստի անհրաժեշտ է ինչ-որ կերպ փրկել մաշկը: Միշտ էլ ցանկալի է լինել երիտասարդ ու գեղեցիկ, հենց դրա համար էլ մարդիկ մեզ սիրում են»,- խոստովանել է երգիչը:




























