Լոլիկի հազվագյուտ էնդեմիկ տեսակը՝ Solanum sanfurgoi, որը համարվում էր անհետացած, 130 տարի անց կրկին հայտնաբերվել է Չիլիում։ El Ciudadano-ն, վկայակոչելով գիտական հրապարակումը, հայտնում է, որ բույսը հայտնաբերվել է երկրի կենտրոնական շրջանի Մաուլի գետի ափին։
Հետազոտողների խումբը փոքր տարածքում գրանցել է ընդամենը 12 նմուշ: Նման սահմանափակ պոպուլյացիայի պատճառով բույսը դասակարգվել է անհետացող տեսակների շարքին, հաղորդում է Planet Today-ը։ Աշխատանքի ընթացքում մասնագետները ոչ միայն հաստատել են Solanum sanfurgoi-ի առկայությունը, այլև պարզաբանել են նրա տաքսոնոմիկ դիրքը։ Այս տեսակն ի սկզբանե համարվում էր մեկ այլ լոլիկի տեսակ՝ Solanum grandidentatum:
Այս բույսի վերագտնումը հնարավոր է դարձել գիտնականների և տեղի բնակիչների համագործակցության շնորհիվ: Այն ընդգծում է տարածաշրջանի կենսաբազմազանության պահպանման և բուսական աշխարհի հազվագյուտ տեսակների պահպանման կարևորությունը: Solanum sanfurgoi-ը հայտնաբերվել է բացառապես Կենտրոնական Չիլիում և առաջին անգամ նկարագրվել է գերմանացի գիտնական Ռուդոլֆ Ամանդուս Ֆիլիպիի կողմից 1895 թվականին:





























