Երկրաբանական պատմության ընթացքում մեր մոլորակը հիմնականում տաք կլիմա է ունեցել: Անցած կես միլիարդ տարվա ընթացքում ընդամենը երկու անգամ են եղել տևական, ներառյալ՝ մոտ 34 միլիոն տարի տևած ժամանակակից ցրտացումները: Սառցե դարաշրջաններն ուղեկցվել են մթնոլորտում ածխաթթու գազի կոնցենտրացիայի նվազմամբ, սակայն դրա պատճառները պարզ չեն։ Նոր աշխատանքում գիտնականները մոդել են կառուցել, որտեղ ի մի են բերվել կլիմայի սառեցման բոլոր վարկածները: Դա հնարավորություն է ընձեռել բացատրել բևեռների սառցակալումը, որի ականատեսն ենք ներկայում:
Ըստ ժամանակակից հասկացությունների՝ Երկրի վրա ջերմաստիճանը կախված է մթնոլորտում CO2-ի խտացումից, հաղորդում է Naked Science-ը։ Տեկտոնական մեխանիզմներն օգտագործվում են ածխածնի երկրաքիմիական ցիկլը տասնյակից հարյուր միլիոնավոր տարիներ տևողությամբ բացատրելու համար։ Ենթադրվում է, որ լիտոսֆերայից գազազերծման արդյունքում CO2-ը ներթափանցում է մթնոլորտ, իսկ երկրակեղևի սիլիկատային միներալների հողմահարությունը, հատկապես մայրցամաքներում և օֆիոլիտային գոտիներում, ընդհակառակը, հեռացնում է այն այնտեղից՝ կապելով այն կարբոնատային միներալների մեջ։ Հողմահարության ժամանակ արտազատվում են նաև կենսազանգվածը սնուցելու համար անհրաժեշտ հանքային բաղադրիչները, ինչը, իր հերթին, մթնոլորտից ածխաթթու գազի կլանման և օրգանական նյութերի տեսքով թաղման մեխանիզմ է գործարկում:
Երկրաբանական ժամանակի ընթացքում երկրակեղևի կառուցվածքի և հողմահարման գործընթացները զգալիորեն փոխել են մոլորակի տեսքը։ Հատկապես մեծ փոփոխություններ են տեղի ունեցել ֆաներոզոյի ժամանակաշրջանում (վերջին 538 միլիոն տարի), ինչը հիմնականում պայմանավորված է կյանքի կողմից մակերևույթի գաղութացմամբ։ Մշակվել են մոդելներ, որոնք տարբեր մեխանիզմների հիման վրա վերականգնում են Երկրի կլիման, սակայն դրանց արդյունքներն իրարամերժ են։ Նրանք չեն պատասխանել հարցին, թե ո՞ր մեխանիզմն է առաջատար այս առումով։
Ավստրալիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի գիտնականները որոշել են պարզել խնդիրը։ Դա անելու համար նրանք Երկրային համակարգի (Earth System Model) շարունակական մոդել են օգտագործել՝ սկսած Դևոնյան ժամանակաշրջանից՝ 419 միլիոն տարի առաջ։ Ավելի վաղ ժամանակաշրջանները հավաստի տվյալների բացակայության պատճառով ստիպված են եղել բացառել: Հեղինակները միաժամանակ չեն գնահատել, թե ինչպես է բուսականության տարածումն անդրադարձել սառցակալման վրա: Նրանց գիտական աշխատանքի արդյունքները հրապարակվել են Science Advances հանդեսում։
Մոդելը ցույց է տվել, որ ներկայիս սառը վիճակը բնորոշ չէ Երկրին, որն իր պատմության մեծ մասում եղել է տաք կլիմայական պայմաններում։ Բևեռների սառցակալումն առաջացել է մի քանի գործոնների պատահական համընկնումից։
Երկրաբաններն սառցե դարաշրջանի տարբեր պատճառներ առաջադրել՝ հրաբխային ժայթքումներ, ածխաթթու գազ կուտակող անտառների դերի ավելացում և CO2-ի քիմիական ռեակցիաներ երկրաբանական ապարների հետ: Այս բոլոր մեխանիզմները փորձարկվել են Երկրի SCION 3D մոդելում, որն ի սկզբանե մշակվել է Լիդսի համալսարանում (Մեծ Բրիտանիա):
Հաշվարկները ցույց են տվել, որ մեխանիզմներից ոչ մեկն ինքնին չի կարող հանգեցնել կլիմայի սառեցմանը, դրա համար գործոնների միաժամանակյա համակցություն է անհրաժեշտ:
«Մենք պարզեցինք, որ պատճառը, որ մենք ապրում ենք բևեռային կատարներով, այլ ոչ թե սառույցից զերծ մոլորակի վրա, գլոբալ հրաբուխների շատ հազվագյուտ բռնկումների պատահական համակցությունն է և բարձր լեռներով մայրցամաքների լայն ցրվածությունը, որոնք առատ տեղումներ են ապահովում մոլորակին: Սա, իր հերթին, ուժեղացնում է ռեակցիաները, որոնք մթնոլորտից կլանում են ածխածինը», - պարզաբանել է Լիդսի համալսարանից հետազոտության ղեկավար Էնդրյու Մերեդիթը:
Կարևոր եզրակացությունը, ըստ գիտնականի, այն է, որ Երկրի բնական կլիմայի կարգավորման մեխանիզմը հանգեցնում է CO2-ի բարձր կոնցենտրացիաների և տաքացման՝ զերծ սառցե կատարների, այլ ոչ այն, ինչ հիմա տեսնում ենք։
«Մենք համարում ենք, որ այս ընդհանուր միտումը դեպի ավելի տաք կլիմա մեզ պաշտպանում է «Երկիր ձնագնդի» վերածվելու կործանարար վիճակից, որը ի հայտ է գալիս չափազանց հազվադեպ, և դա է միակ պատճառը, որ կյանքը երկրագնդի վրա շարունակում է գոյություն ունենալ», - հավելել է Մերեդիթը:
Ելնելով դրանից՝ պետք է հաշվի առնել, որ մոլորակի կլիման չի ձգտի այն սառը վիճակին, որում եղել է նախաինդուստրիալ դարաշրջանում։
Հեղինակները զգուշացրել են, որ մարդիկ պետք է զգույշ լինեն այն պնդումների առումով, որ ցուրտ կլիման վերադառնալու է, եթե մենք մոլորակը կգերտաքացնենք՝ նախքան կհասցնենք դադարեցնել դեպի մթնոլորտ արտանետումները:





























