Սենատը Քեշ Պատելին հաստատել է ՀԴԲ տնօրենի պաշտոնում, հայտնում է BBC-ն։ Նա հայտնի է Թրամփին իր հավատարմությամբ և դավադրության տեսությունների հանդեպ իր հակումով։
Սենատի բոլոր 47 դեմոկրատները դեմ են քվեարկել Պատելի նշանակմանը, և նրանց միացել են երկու հանրապետականներ՝ Սյուզան Քոլինզը և Լիզա Մուրկովսկին։ Հանրապետական կուսակցությունը ներկայում ունի 53 սենատոր, ուստի Պատելին հաստատելու համար դեռ բավական ձայներ կային։
ԿՀՎ նախկին տնօրեն Քրիս Ռեյը, որը նույնպես նշանակվել է Թրամփի կողմից իր առաջին ժամկետի ընթացքում, որոշել է հեռանալ իր պաշտոնից մինչև նախագահի երկրորդ ժամկետի մեկնարկը։





























