ԱՄՆ-ն անօրինական է համարում Իսրայելի կողմից որոշ տարածքների բնակեցման գործունեությունը, բայց այդ հարցը պետք է քննարկվի ոչ թե ՄԱԿ-ում, այս պաղեստինցիների ու իսրայելցիների միջեւ:
Այս մասին բրիֆինգում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը, ներկայացնելով ԱՄՆ դիրքորոշումը, որը խոչընդոտել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իսրայելի բնակեցման քաղաքականությունը դատապարտող հայտարարության ընդունմանը:
«Մեր հին քաղաքականությունն այն է, որ մենք լեգիտիմ չենք համարում Իսրայելի կողմից բնակավայրերի շինարարությունը, սակայն մենք չենք կարծում, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարությունները կօգնեն կողմերին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»,-հայտարարել է Նուլանդը:
Նրա խոսքով, ԱՄՆ-ը վստահ է, որ տարածքային հարցերը պաղեստինցիներն ու իսրայելցիները պետք է լուծեն երկխոսության ճանապարհով:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին, ԱՄՆ-ի դիրքորոշման պատճառով ՄԱԿ-ի ԱԽ-ն կրկին ունակ չի եղել Իսրայելի կողմից արաբական գրավյալ տարածքներում բնակեցման գործողությունները դատապարտող հայտարարություն ընդունել: Իսրայելի գործողությունների խիստ քննադատությամբ հանդես են եկել ԵՄ անդամներ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Պորտուգալիան, Ֆրանսիան, արաբական երկրները, նաեւ Հնդկաստան-Բրազիլիա-Հարավային Աֆրիկա (ԲՐԻԿ) կազմակերպությունը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:




























