Սպիտակ տունը հրապարակել է փաստաթուղթ, որը պարունակում է Դոնալդ Թրամփի վարչակազմի աշխատանքի առաջին 30 օրվա ձեռքբերումների ցանկը։ Հիմնական ոլորտների թվում են նրանք, որոնք վերաբերում են անվտանգությանը, արտաքին քաղաքականությանը, տնտեսությանը, կյանքի գնի իջեցմանը, էներգիային եւ կառավարության արդյունավետության բարձրացմանը, հայտնել է «Голос Америк»-ն:

«Նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնն ստանձնել է ընդամենը մեկ ամիս առաջ, բայց նա արդեն արել է ավելին, քան նախագահներից շատերն են անում իրենց ողջ պաշտոնավարման ընթացքում՝ կատարելով Ամերիկայի համար նոր ոսկե դարաշրջան սկսելու խոստումը»,-  ընդգծվել է փաստաթղթում։

Արտաքին քաղաքականության ձեռքբերումներն են.

- նախագահ Թրամփը խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ ձգտելով հասնել խաղաղության սկսված բանակցությունների արդյունքում։

- Նախագահ Թրամփը վերականգնել է Իրանի վրա առավելագույն ճնշման քաղաքականությունը։

- Նախագահ Թրամփը Իրանի կողմից աջակցվող հութիների խմբավորումը մտցրել է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցուցակ։

- Նախագահ Թրամփն ընդունել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ առաջարկելով Գազայում ամուր խաղաղության համարձակ հայեցակարգ։

- Նախագահ Թրամփն արգելել է ՄԱԿ փախստականների գործակալության ֆինանսավորումը, որտեղ աշխատում էին ՀԱՄԱՍ-ի հարյուրավոր գրոհայիններ եւ ջիհադականներ։

- Նախագահ Թրամփը պատժամիջոցներ է մտցրել Միջազգային քրեական դատարանի դեմ, որն ապօրինաբար յուրացրել է իրավադատությունը ԱՄՆ ներքին գործերի վերաբերյալ եւ անհիմն կերպով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալման օրդեր է տվել։

- Նախագահ Թրամփը հռչակել է «Ամերիկյան ծոցի օրն» այն բանից հետո, երբ ներքին գործերի նախարարությունը պաշտոնապես մտցրել է նոր անվանումն իր քարտեզագրական տվյալների շտեմարաններում։