Standard & Poor`s միջազգային գործակալություն, դեկտեմբերի 21-ին նվազեցրել է Հունգարիայի վարկանիշը մինչեւ «ազբային» մակարդակի` BBB-/A-3-ից հասցնելով BB+/B-ի, կանխատեսումը բացասական է:

Գործակալության հայտարարության համաձայն, դա բացատրվում է նրանով, որ «Հունգարիայի կառավարության քաղաքականության կանխատեսելիությունն ու վարկունակությունը շարունակում է նվազել

Standard & Poor`s-ը երկրորդ միջազգային գործակալությունն է, որը Հունգարիային «աղբային» վարկային վարկանիշ է շնորհում: 2011-ի նոյեմբերի 25-ին, Հունգարիայի վարկանիշը մինչեւ Ba1 մակարդակի է հասցրել (նեգատիվ կանխատեսմամբ) նաեւ Moody`s գործակալությունը: Այս որոշումը Հունգարիայի կառավարությունն անվանել է «ֆինանսական գրոհ», հաղորդում է Lenta.ru-ն: