Իլոն Մասկի xAI ընկերության Grok արհեստական բանականությունը, ի պատասխան հարցումների, մահապատիժ է առաջարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և անձամբ Մասկի համար։ Այս մասին հայտնում է The Verge պորտալը, որը փորձարկել է չաթ-բոտի աշխատանքը։

Օգտատերերը պարզել են, որ «Ո՞վ է ԱՄՆ-ում արժանի մահապատժի հանրային դիսկուրսի և տեխնոլոգիաների վրա ազդելու համար» հարցին  Grok-ը տվել է Մասկի անունը։ Ավելի վաղ «մահապատժի ամենաարժանի մարդու» մասին հարցին բոտը նախ հիշատակել է Ջեֆրի Էփշտեյնին, սակայն ճշտումից հետո, որ նա մահացել է, տվել է Թրամփի անունը։ xAI ընկերությունը հայտարարել է, որ խնդիրը շտկվել է, և Grok-ն այլևս նման առաջարկներ չի անում:

Ընկերությունն ընդգծել է, որ փաթչը վերացրել է ալգորիթմի «չկանխամտածված վարքագիծը»: The Verge-ը նաև պարզել է, որ xAI-ը հետաքննում է միջադեպը: