ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի Կենտրոնական Ասիայի հարցերով ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը Ղազախստանի գլխավոր դատախազ Ասխատ Դուլբաեւի հետ հանդիպմանը կոչ է արել ուշադրություն դարձնել «օրենքի գերակայության ապահովման վրա»` Ժանաոզենում անկարգությունների հետաքննության գործում:

Ասհաթ Դուլբաեւը ՄԱԿ-ի փորձագետներին հրավիրել էր մասնակցել տվյալ գործի հետաքննությանը:

«Ղազախստանի գլխավոր դատախազը զրուցակցին տեղեկացրել է Ժանաոզեն քաղաքում ընթացիկ իրավիճակի, դրա կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին»,- ասվում է Ղազախստանի գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ:

Նշենք, որ դեկտեմբերի 16-ին Ժանաոզեն քաղաքում զանգվածային անկարգություններ են եղել, որոնց ընթացքում զոհվել է 14 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Քաղաքում արտակարգ դրություն է մտցվել:

Արմեն Հարությունյանը Հայաստանի նախկին օմբուդսմենն է, ով լքել է պաշտոնը 2011թ. փետրվարին` Կենտրոնական Ասիայում աշխատանքի անցնելու կապակցությամբ: