Բելգիայում 24 ժամյա գործադուլ է սկսվել: Այն մեկնարկել է դեկտեմբերի 21-ին տեղական ժամանակով ժամը 22:00-ին:

Համքարության բողոքի ակցիայի նպատակն է իշխանություններին ցույց տալ անհամաձայնություն` կապված թոշակային բարեփոխումների հետ, որը, մասնավորապես, նախատեսում է թոշակին անցնելու տարիքը 55-ից դարձնել 58:

Գործադուլին մասնակցում են բելգիական երկաթուղագործները, քաղաքային տրանսպորտի վարորդները, դպրոցների ուսուցիչները, բժկական եւ փոստային կառույցների անձնակազմը եւ լրատվամիջոցների աշխատակիցները, հաղորդում է «Գոլոս Ռոսիին»: