Պարզվել է դեկտեմբերի 19-ին Մասիս քաղաքից Երեւանի Ներքին Չարբախ թաղամաս տանող ճանապարհին` կամրջի մոտ հայտնաբերված հոշոտված կնոջ դիակի ինքնություն:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեկտեմբերի 19-ին դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը հայտնաբերել էր կենդանիների կողմից հոշոտված անհայտ կնոջ դիակ:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ դիակի ինքնությունը պարզվել է. նա դեկտեմբերի 9-ից որպես անհայտ կորած փնտրվող, Այնթապ գյուղի բնակչուհի, 75-ամյա Օֆիկ Կարապետյանն է: