Երեւան-Երասխ ճանապարհի 2-րդ կմ-ին, դեկտեմբերի 21-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Տոյոտա-Ավալոն» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենային:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























