Ռուսական իշխանությունները թույլ չեն տա ծայրահեղականներին հասարակությանը ներքաշել արկածախնդրության մեջ, ինչպես նաեւ չեն հանդուրժի, որ դրսից միջամտություն լինի երկրի ներքին գործերին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:
Նախագահն ավանդական կոչով դիմել է Դաշնային խորհրդին, որը ուղիղ եթերով հեռարձակել են ռուսական հեռուստաընկերությունները:
«Օրինական միջոցներով իրենց կարծիքը արտահայտելու մարդկանց իրավունքը երաշխավորված է, սակայն անթույլատրելի են Ռուսաստանի քաղաքացիներին օգտագործելու, նրանց մոլորության մեջ գցելու, հասարակության մեջ սոցիալական տարանջատում ստեղծելու փորձերը: Մենք թույլ չենք տա նաեւ, որ դրսից միջամտություն լինի մեր ներքին գործերին»,-ասել է Մեդվեդեւը:




























