Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին Մոսկվայում մասնակցել է կապիտալ վերանորոգված «Հայաստան» խանութի վերաբացման հանդիսավոր արարողությանը:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը նշել է, որ խանութը ոչ միայն պահպանել է իր պատմական տեսքը, այլ նաեւ դարձել ժամանակակից պահանջներին ավելի համապատասխանող մի վայր, որի գործունեությունը դրական է ազդում Մոսկվայում հայրենական ապրանքների ու հայ մշակույթի ներկայացման վրա: Նախագահը կարեւորել է նաեւ խանութում Արցախում արտադրված ապրանքների տեսականու ընդլայնման խնդիրը:
Միջոցառմանը մասնակցել են ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ԼՂՀ նախագահի խորհրդական Արմեն Իսագուլովը, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը եւ ՌԴ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը:




























