Այդ օրինագիծը կարող է ոգեշնչել քաղաքացիական հասարակության անդամներին ազատվել ժխտման լծից եւ համակերպվել սեփական պատմության հետ: Այդ մասին, այսօր` դեկտեմբերի 22-ին, հայտարարել է «Ֆրանսիա-Հայաստան» պատգամավորական խմբավորման անդամ Դոմինկի Սուշեն` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի առնչությամբ:
«Թուրքերն առաջարկում են պատմաբանների հանձնաժողով ստեղծել, կարծես թե Հայոց ցեղասպանության փաստը հանդիսանում է վիճաբանության առարկա: Մենք հետեւել են Թուրքիայի զարգացմանը հայկական հարցի առնչությամբ: Ես այդ օրենքի մեջ տեսնում եմ հայկական սփյուռքի հետեւողական պայքարը»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային խորհուրդը քննարկում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այդ օրենքի խախտման դեպքում նախատեսվում է ազատազրկում 1 տարի ժամկետով եւ 45.000 եվրոյի չափով տուգանք:




























