2001թ.  Ֆրանսիան Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենք է ընդունել: Այս մասին դեկտեմբերի 22-ին ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկման ընթացքում հայտարարել է ֆրանսիական խորհրդարանի պատգամավոր Ռիշար Մալյեն:

Նրա խոսքով, ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` Ֆրանսիան նրան տեղ է  հատկացրել իր հավաքական հիշողության մեջ. «Բայց ճանաչումը բավարար չէր: Այդ ճանաչումը իրավունք չի տալիս հրապարակավ մեղադրել այն հերքողներին: Այդ իսկ պատճառով, այսօր մենք պետք է ընդունենք այս օրենքը»,- հայտարարել է Մալյեն:

Հիշեցնենք, դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում ընթանում է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը: Այդ օրենքը խախտելու դեպքում մինչեւ մեկ տարի բանտային կալանք եւ 45.000 եվրո տուգանք է նախատեսվում: