Բարսելոնայի եւ Արգենտինայի հավաքականի ռմբարկու Լիոնել Մեսին Արգենտինայի լավագույն մարզիկի մրցանակը համարում է առանձնահատուկ, քանի որ այն առաջինն է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի համար:

Նախորդ երկու տարիներին թեեւ Մեսին ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, սակայն հայրենիքում նա այդպես էլ լավագույնի մրցանակի չէր արժանանում:

2010-ին մրցանակը ստացել է մականախաղի կանանց Արգենտինայի հավաքականի ավագ Լուսիանա Այմարը, իսկ 2009-ին` թենիսիստ Խուան Մարտին դել Պոտրոն:

«Ես երջանիկ եմ եւ հպարտ մրցանակի կապակցությամբ: Ես տարբեր մրցանականեր եմ ստացել ամբողջ աշխարհում, սակայն հենց Արգենտինայում մինչեւ այժմ ոչ մի մրցանակի չէի արժանացել»,- ասել է Մեսին, հաղորդում է ria.ru-ն: