Երեւանում, դեկտեմբերի 22-ին Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը եւ Ավետիս Ավագյանը հանդիպել են ԱՄՆ փոխդեսպան Բրյուս Դոնահյուի եւ դեսպանության քաղաքական եւ տնտեսական բաժնի ղեկավար Բարթ Փութնիի հետ:
ՀԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական զարգացումները, ընտրական գործընթացի օրինականությունը եւ թափանցիկությունը ապահովելու ծրագրերը:




























