Հարավային Ավստրալիայի թանգարանի բացառիկ հավաքծուին սպառնում են բզեզները: Դրանց դեմ պայքարի համար հատկացվել է 2,7 մլն դոլար, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ինչպես հայտնել է Հարավային Ավստրալիայի մշակույթի նախարար Ջոն Հիլը, թանգարանի պահոցներում պահպանվում են եզակի հավաքածու, որը բացկացած է միջատների գրեթե երկու մլն նմուշներից, որոնք հավաքվել եւ մշակվել են վերջին 150 տարվա ընթացքում: «Այդ ցուցանմուշներն անփոխարինելի են, իսկ դրանց կորուստը վերականգնելի չի լինի ինչպես ավստրալական, այնպես էլ գլոբալ կենսաբազմազանության առումով»,-նշել է նախարարը:
Փոքրիկ anthrenus verbasci բզեզներն արդեն հասցերել են «ճաշակել» մի քանի ցուցանմուշներ: Ըստ մասնագետների` այդ միջատներն ավերիչ ազդեցություն են թողնում են եւ անվերահսկելի են:
«Հոգ տանելով հավաքածուի պահպանման համար, մենք գիտնականների եւ հետազոտողների ապագա սերունդներին կապահովենք եզակի աշխատանքային նյութով, որը հնարավոր նոր բացահայտումների հիմք կծառայի»,-ասել է նախարարը:
Նշենք, որ Anthrenus verbasci-ները պատկանում են միջատների այն ընտանիքին, որոնք ոչնչացնում են կաշի, մորթի, բուրդ, կենդանիների խրտվիլականեր, գրքերի կազմեր, հերբարիումներ, նույնիսկ` միս եւ պանիր:




























