Դոնալդ Թրամփը փորձում է մերձենալ Վլադիմիր Պուտինի հետ, որպեսզի թուլացնի Մոսկվայի և Պեկինի դաշինքը, որն համարում է որպես Միացյալ Նահագների գլխավոր սպառնալիքը։

Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, Վաշինգտոնը մտահոգված է, որ Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանն ավելի ու ավելի է կախված Չինաստանից, և նրանց դաշինքը երկակի գերտերության է վերածվում, որի դեմ նույնիսկ Միացյալ Նահագները կարող է անզոր լինել:

Միացյալ Նահագները հույս ունի, որ Ուկրաինայում պատերազմի արագ ավարտը կթուլացնի Ռուսաստանի կապերը Չինաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի հետ։ Նշված երկրներն արդեն զենք, անօդաչու թռչող սարքեր ու հրթիռներ են տեղափոխում Մոսկվա, իսկ Փհենյանը նույնիսկ զինվորականներ է ուղարկում։ Ըստ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Վաշինգտոնը ցանկանում է Ռուսաստանին վերադարձնել գործընկերությունն Արևմուտքի հետ, քանի որ «Մոսկվայի հետ աշխարհաքաղաքական համագործակցությունը կարող է անհավանական հնարավորություններ բացել»։

Սակայն փորձագետները կասկածում են այս ծրագրի հաջողությանը: ԱՄՆ-ում Գերմանիայի նախկին դեսպան Վոլֆգանգ Իշինգերը կարծում է, որ Չինաստանի և Ռուսաստանի միջև խզումը քիչ հավանական է։

«Չինաստանը մեծացնում է իր ազդեցությունը, և ոչ ոք չգիտի, թե Թրամփից հետո ինչ քաղաքականություն կընտրի ԱՄՆ հաջորդ նախագահը։ Պուտինը չի հավատա դատարկ խոստումներին»,- Bild-ին տված հարցազրույցում ասել է Ռուբիոն։

Դրանից բացի, Չինաստանն ու Ռուսաստանը շահագրգռված են ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտմամբ։ Ըստ Չինաստանի գծով փորձագետ Յոհաննես Վոլկմանի՝ Պեկինը և Մոսկվան հույս ունեն թուլացնել անդրատլանտյան դաշինքը, որը կսպառնա ԱՄՆ-ի գլոբալ առաջնորդությանը։

«Եվրոպացիներին՝ իրենց սահմանափակ ռազմական և քաղաքական հնարավորություններով, պարզապես լուրջ չեն ընդունում Պեկինում»,- պարզաբանել է նա։