Եվրոպան ավելի շատ գումար է ծախսել ռուսական նավթի ու գազի գնման, քան Ուկրաինայի պաշտպանության համար։ Դրա մասին սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Եվրոպան ավելի շատ գումար է ծախսել ռուսական նավթի ու գազի գնման, քան Ուկրաինայի պաշտպանության համար»,-գրել է Թրամփը:

Նա միաժամանակ ամերիկացի ագարակատերներին հորդորել է սկսել ավելի շատ գյուղատնտեսական ապրանքներ արտադրել Միացյալ Նահանգներում վաճառքի համար, քանի որ ապրիլի 2-ից ուժի մեջ կմտնեն օտարերկրյա ապրանքների մաքսատուրքերը: