Իսրայելը հայտարարել է «ռազմական օբյեկտի» վրա հարձակման մասին, որտեղ նախկինում  սիրիական ռեժիմը զենք էր պահում Քարդահում՝ Միջերկրական ծովի ափին մոտ՝ Սիրիայի հյուսիս-արևմուտքում, հայտնում է Al Jazeera-ն։

Քարդահն անցյալ տարվա դեկտեմբերին զինված ընդդիմադիր խմբավորումների կողմից տապալված նախկին նախագահ Բաշար Ասադի հայրենի քաղաքն է։

Ասադի տապալումից ի վեր Իսրայելը պարբերաբար ռմբակոծում է Սիրիան և ընդլայնում իր ռազմական օկուպացիան երկրի հարավում: