Եվրամիությունը թեւակոխել է սպառազինման դարաշրջան, եւ Լոնդոնի գագաթաժողովում ԵՄ երկրները հայտարարել են զենքի արտադրության ծախսերն ավելացնելու պատրաստակամության մասին։ Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ Բրյուսելում մամուլի ներկայացուցիչներին մոտենալով։
«Մենք մտել ենք սպառազինման դարաշրջան։ Եվ Եվրոպան պատրաստ է զգալիորեն մեծացնել պաշտպանական ծախսերը։ Եվ որպեսզի արձագանքի Ուկրաինային ւ աջակցելու կարճաժամկետ անհրաժեշտությանը, բայց նաեւ շատ ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի՝ լուծելու երկարաժամկետ պահանջմունքը մեր սեփական եվրոպական անվտանգության համար»,- ասել է նա:





























