Թեև Պենտագոնը հայտարարել է, որ մտադիր է իր առաջին հիպերձայնային զենքը տեղակայել մինչև սեպտեմբերի 30-ը՝ նախատեսված ժամկետից ավելի քան երեք տարի ուշ, նրա փորձարկման գործակալությունը պնդում է, որ զենքը, որով գործում է բանակը, դեռ չի ապացուցել, որ արդյունավետ կլինի մարտական գործողություններում, հայտնել է Bloomberg-ը:
Ինչպես նշում է լրատվամիջոցը, ԱՄՆ զինված ուժերը պետք է ապացուցեն նաև, որ կարող են արտադրել բավարար քանակությամբ մանևրելու բարձր հնարավորություն ունեցող հրթիռներ, նախքան դրանք օգտագործելը։ 2018 թվականից ի վեր հիպերձայնային զենքի մշակման, փորձարկման և տեղակայման համար Պենտագոնն ավելի քան 12 միլիարդ դոլար է ներդրել։
Նոր հրթիռների մատակարարումը կդառնա ՝ ամերիկյան ուժերն ավելի մահաբեր դարձնելու, այդ թվում՝ նոր սերնդի սպառազինություններին համապատասխանեցնելու մասին պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի խոստման լուրջ փորձությունը, երբ Ռուսաստանն արդեն օգտագործում է Ուկրաինայի պատերազմում և Չինաստանը նույնպես տեղակայել է:
Lockheed Martin ընկերությունը բանակի հիպերձայնային զենքի համակարգերի ինտեգրատորն է: Զենքը, որը ստացել է «Dark Eagle» անվանումը, ունի 2780 կմ հեռահարություն և բաղկացած է ցամաքային հրթիռից, որը հագեցած է հիպերձայնային սահասավառնողկորպուսով և հարակից սարքավորումներով: Տարբերակներից մեկը կօգտագործի ռազմածովային ուժերը։ Սակայն ԱՄՆ պաշտպանության նախարարությունը գրեթե ոչինչ չի ասել նրա մասին, թե որքան կարժենա յուրաքանչյուր հրթիռը:
Այժմ լավատեսության պատճառ կա, քանի որ բանակը դեկտեմբերին «հաջողությամբ համատեղ փորձարկում է անցկացրել» նավատորմի հետ, «որը ցույց է տվել համակարգի վերջնական արդյունավետությունը», ըստ Bloomberg-ի՝ ասված է Պենտագոնի հայտարարության մեջ:
Բանակը «հանգամանալից վերանայում է» դեկտեմբերյան փորձարկումների արդյունքները՝ «համոզվելու համար, որ համակարգի բոլոր ասպեկտները պատրաստ են սպառազինություն մտնելու», և այդ գործընթացի շրջանակում «մենք պետք է ավարտենք հրթիռների արտադրությունը», ասված է հայտարարության մեջ։ «Մենք ներկայում հրթիռային համակարգերի արտադրության գործընթացի վերջին փուլում ենք»։
Նույնիսկ երբ արտադրությունն աճում է, «բանակը պատրաստվում է իրականացնել լրացուցիչ թռիչքային փորձարկումներ և հատուկ առաքելության համար ցամաքային օժանդակ սարքավորումների արտադրություն», -հայտարարել են Պենտագոնում:
Ընդսմին, Պենտագոնի օպերատիվ փորձարկման և գնահատման գծով տնօրենը, որը դե ֆակտո ներքին դիտորդի դերում է, ներկա պահին նվազ լավատես է:
Գերատեսչությունը ուսումնասիրում է դեկտեմբերյան փորձարկումների տվյալները, սակայն հանգել է այն եզրակացության, որ ենթադրյալ մարտական պայմաններում զորավարժությունները չեն ներկայացնում զենքի «համապարփակ օպերատիվ գնահատականը», ըստ Bloomberg News-ի՝ ասված է գործակալության հայտարարության մեջ։ «Մարտական պայմաններում հրթիռի, հրթիռի արձակման կայանի և մարտական հսկողության համակարգի արդյունավետությունը որոշելու համար լրացուցիչ փորձարկումներ դեռ չեն իրականացվել»։





























