Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը այսօր արաբական արտակարգ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաային, հայտնում է Wafa-ն։

Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են պաղեստինյան տարածքների վերջին իրադարձությունները։

Աբասը ընդգծել է նաև, որ Գազայի հատվածը Պաղեստինի անբաժանելի մասն է, որը նրա նկատմամբ ունի քաղաքական և իրավական իրավասություն, ինչպես և պաղեստինյան մնացած տարածքները։

Աբասը հավելել է, որ անհրաժեշտ ծրագրեր են կազմվել՝ սկսելու հիմնական ծառայություններ մատուցել պաղեստինցիներին իրենց բնակության վայրեր վերադարձնելու ուղղությամբ՝ «աշխարհի եղբայրների և ընկերների աջակցությամբ» վերականգմանը նախապատրաստվելու նպատակով:

Նա շեշտել է, որ առաջնահերթությունը հրադադարի ամրապնդումն է, օգնություն տրամադրելը և իսրայելական ուժերի ամբողջական դուրսբերումը, ինչպես նաև Պաղեստինի ազգային վարչակազմը, որը կատարում է իր բոլոր պարտականությունները Գազայի հատվածում, վերջ դնելով բոլոր միակողմանի գործողություններին և գաղութներին, ինչպես նաև Արևմտյան ափում պաղեստինյան հողերը, ներառյալ Արևելյան Երուսաղեմը, միացնելու փորձերը:

Նա ընդգծել է նաև, որ միջազգային հանրությունը, առաջին հերթին՝ ՄԱԿ-ը և Անվտանգության խորհուրդը, պետք է ստանձնեն իրենց պարտականությունները և բռնազավթող պետությանը ստիպեն դադարեցնելու իր շարունակական ագրեսիան պաղեստինցիների դեմ, գրում է լրատվամիջոցը։