ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի զայրացած հայտարարությանը, որով Վաշինգտոնին առևտրային պատերազմ էր հայտարարել։
«Խնդրում եմ բացատրեք Կանադայի նահանգապետ Թրյուդոյին, որ երբ նա պատասխան մաքսատուրքեր սահմանի Միացյալ Նահանգների նկատմամբ, մեր պատասխան սակագինը անմիջապես նույն չափով կբարձրանա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։
Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 4-ին, ուժի մեջ են մտել Կանադայից և Մեքսիկայից ներկրվող ԱՄՆ-ի 25-տոկոսանոց մաքսատուրքերը։
Կանադայի զայրացած վարչապետ Ջասթին Թրյուդոն առևտրային պատերազմ է հայտարարել ԱՄՆ-ին՝ Թրամփի քայլն «հիմարություն» անվանելով և սպառնալով նմանատիպ մաքսատուրքեր սահմանել ամերիկյան ապրանքների նկատմամբ։





























