Անգլիայի առաջնության 17-րդ տուրի Տոտենհեմ - Չելսի հանդիպումն ավարտվեց ոչ ոքի` 1:1 հաշվով: Ադեբայորի գոլին պատասխանեց Սթարիջը: Այս ոչ ոքին ձեռնտու է մցաշարային աղյուսակի առաջին երկու տեղերը զբաղեցնող Մանչեսթեր Սիթիի (44 միավոր) եւ Մանչեսթեր Յունայթեդի (42) համար: Նրանց հետապնդող Տոտենհեմն ունի 35, Չելսին` 33 միավոր: