«Այսօր ՀԱԿ-ը ոչ միայն ունի հասարակական օժանդակության պակաս, այլեւ քաջ գիտակցում է, որ ընտրությունների միջոցով լավագույն դեպքում կարող է հինգ տոկոսանոց արգելապատնեշը հաղթահարել»։ Այդ մասին թերթի հետ զրույցում ասել է Ազգային ժողովում հանրապետության նախագահի ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը:

«ՀԱԿ-ը հասկանում է, որ հասարակական վստահության նման մակարդակը բավարար չի կարող լինել՝ իշխանություն ձեւավորելու համար: Եվ քանի որ ՀԱԿ-ի միակ նպատակը իշխանությունը վերադարձնելն է, մնում է մի ճանապարհ. բոլոր պարագաներում ընտրությունները հայտարարել անարդար եւ գնալ հեղափոխության, որի համար բավարար է նույնիսկ հասարակության 3 տոկոսի ակտիվ աջակցությունը: Հենց սրան էլ ձգտում է ՀԱԿ-ը»,- ասել է Իսագուլյանը: