Ռուսաստանում Մինսկի ավտոմայրուղում դեկտեմբերի 23-ի գիշերը տեղի ունեցած վթարի արդյունքում 8 մարդ զոհվել է:
«Ֆորդ» միկրոավտոբուսը բախվել է «Մերսեդես» միկրոավտոբուսին, այնուհետեւ հարվածի թափից թռել է հանդիպակաց գոտի, որտեղ էլ բախվել է խոշոր բեռնատար ավտոմեքենային:
«Ֆորդ» միկրոավտոբուսի հինգ ուեւորները տեղափոխվել են հիվանդանոց: «ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկացմամբ` Մոսկվայի շրջանի իրավապահ մարմիններից հայտնել են, որ զոհվածները եւ տուժածները ուկրաինացի աշխատավորներ են եղել: «Ֆորդ» միկրոավտոբուսը ուկրաինական համարանիշներով է եղել, «Մերսեդես»-ը` բելառուսական:
Նախնական տեղեկություններով` վթարի պատճառ են դարձել եղանակային անբարենպաստ պայմանները եւ ճանապարհներին ձյան կուտակումները:



























