Մարտի 5-ին Ռուսաստանի Դաշնությունում Մոլդովայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լ.Դարիին հրավիրվել է ՌԴ ԱԳՆ, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Մոլդովայի դիվանագիտական առաքելության ղեկավարին տարակուսանք է հայտնվել, որ Մոլդովայի նախագահը դեռևս չի ընդունել 2 024-ի հոկտեմբերին Մոլդովայի Հանրապետությունում ժամանած ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Օ.Բ. Օզերովի հավատարմագրերը՝ դրանով խախտելով դիվանագիտական հարաբերությունների մասին 1961 թվականի Վիեննայի կոնվեցիան:
Մոլդովայի դեսպանին տրվել է Վիեննայի կոնվենցիայի տեքստը և բանավոր նոտա պահանջելով բացատրել մոլդովական կողմի դրույթների խախտման պատճառները՝ դիվանագիտական առաքելությունների ղեկավարների նկատմամբ կիրառվող պրակտիկայի և հավատարմագրերի հանձնման հերթագայության առումով», -ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։





























