Դանիացի պաշտոնյաները կղզու բնակիչներին իր երկրի մաս դառնալու ԱՄՆ նախագահի ուղիղ կոչը, դրական են որակել, համենայն դեպս ինչ-որ առումով, գրում է Euronews-ը:
Ըստ Դանիայի պաշտպանության նախարար Լունդ Պոուլսենի՝ Գրենլանդիայի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին մեկնաբանությունները «դրական իրադարձություն» է, որը գրենլանդացիների ինքնորոշման նկատմամբ հարգանքի վկայություն է արտացոլում։
Պոուլսենը չորեքշաբթի պատասխանել է կղզու բնակիչների՝ խորհրդարանական ընտրությունների քվեարկության գնալուց մեկ շաբաթ առաջ ԱՄՆ Կոնգրեսում իր ելույթի ժամանակ գրենլանդացիներին հասցեագրված Թրամփի ուղղակի կոչին:
«Մենք վճռականորեն աջակցում ենք ձեր ապագան ինքնուրույն որոշելու ձեր իրավունքին, և եթե դուք որոշեք դա անել, Ամերիկայի Միացյալ Նահանգներում ողջունում ենք ձեզ», - ավելի վաղ հայտարարել է Թրամփը:
Դանիացի նախարարը հավելել է, որ գրենլանդացիներն իրենք պետք է որոշեն իրենց կղզու ապագան, հավանաբար, անկախության հանրաքվեի միջոցով։
Նրա տեսակետն աջակցել է արտգործնախարար Լարս Լոքե Ռասմուսենը, որն ասաց, թե դա Թրամփի խոսքերի «ամենակարևոր» մասն է:
Ռասմուսենն ասել է, որ Գրենլանդիան, հավանաբար, ցանկանում է թուլացնել կղզին մասամբ վերահսկող Դանիայի հետ կապերը: Նա հավելել է, սակայն, որ վստահ չէ, թե արդյոք կղզու բնակիչները կցանկանան դառնալ Միացյալ Նահանգների մի մասը:
Իր ելույթի ընթացքում Թրամփը նաև մի քանի հայտարարություն է արել կղզու ինքնիշխանության մասին, միաժամանակ հայտարարելով, որ իր վարչակազմը «աշխատում է բոլորի հետ՝ փորձելով դա անել», ինչը զայրույթ է առաջացրել Գրենլանդիայի քաղաքական գործիչների շրջանում:
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «այսպես թե այնպես կընդունի դա», մի առաջարկ, որը Գրենլանդիայի վարչապետ Մութ Բ Էգեդեն անմիջապես մերժել է: «Մենք ոչ ամերիկացի ենք, ոչ՝ դանիացի, քանի որ մենք գրենլանդացիներ ենք,- գրել է Էգեդեն ֆեյսբուքյան գրառման մեջ։ -Երկրի ապագան, իհարկե, մենք ինքներս ենք որոշելու՝ մեր երկրում»։





























