Մասիս քաղաքում այս գիշեր սպանություն է կատարվել: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրեցին Ոստիկանույթան մամուլի ծառայությունում, դեկտեմբերի 23-ին` ժամը 01:42-ին, Մասիս քաղաքի կենտրոնական հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ իր տնից կրծքավանդակի ձախ կողմում կտրած-ծակած վնասվածքի հետքով, մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Մասիս քաղաքի բնակիչ, 25-ամյա Էրիկ Թալաշյանը: Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն:
Տեղադրություն




























