ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իրեն մաքսատուրքերի հարցով զանգահարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։
«Ջասթին Թրյուդոն Կանադայից զանգահարեց ինձ՝ հարցնելու համար՝ ինչ կարելի է անել սակագների առնչությամբ: Ես նրան ասացի, որ շատ մարդիկ են մահացել ֆենտանիլից, որը մուտք էր գործում Կանադայի և Մեքսիկայի սահմաններից, և ոչինչ ինձ չի համոզել, որ այն դադարեցվել է: Նա ասաց, որ իրավիճակն ավելի լավացել է, բայց ես ասացի՝ «Դա բավական չէ»։ Զրույցն «ինչ-որ չափով» բարեկամաբար է ավարտվել։ Նա չկարողացավ ինձ ասել, թե երբ են ընտրությունները Կանադայում, ինչը ինձ հետաքրքրեց, օրինակ՝ ի՞նչ է կատարվում այդտեղ։ Հետո հասկացա, որ նա փորձում է օգտագործել այս խնդիրը՝ իշխանության մնալու համար։ «Հաջողություն, Ջասթին», գրել է Truth Social-ում։
Հիշեցնենք, որ Թրամփը 25 տոկոս մաքսատուրք է սահմանել Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների նկատմամբ։
Դա առաջացրել է Կանադայի վարչապետի վրդովմունքը, որն ասել է, որ ԱՄՆ-ն առևտրային պատերազմ է հայտարարել երկրին՝ այդ քայլն անվանելով «հիմարություն» և սպառնալով հաշվեհարդար տեսնել:
Ի պատասխան՝ Թրամփը ևս մեկ անգամ Թրյուդոյին «նահանգապետ» է անվանել և ասել, որ կարող է էլ ավելի բարձրացնել մաքսատուրքերը։





























