ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեքսիկային և Կանադային մեկ ամսով ազատել է ավտոմեքենաների մաքսատուրքերից, ըստ CNN-ի հաղորդագրության՝չորեքշաբթի հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
«Մենք խոսեցինք «Մեծ եռյակի» ավտոդիլերների հետ: Մտադիր ենք մեկամսյա բացառություն տրամադրել USMCA-ի ներքո գործող ցանկացած տրանսպորտային միջոցի համար», -ասված է Թրամփի հայտարարության մեջ, որը Սպիտակ տան ճեպազրույցի ժամանակ կարդացել է Լևիթը:
Թրամփը զրուցել է Stellantis, Ford և General Motors ավտոարտադրողների ղեկավարների հետ, հավելել է նա։
«Նրանք խնդրեցին զանգել, խնդրանքով դիմել էին, և նախագահը հաճույքով դա արեց: Դա մեկամսյա ազատում է»,- ասել է Լևիթը։ -Փոխադարձ տուրքերը առաջվա պես ուժի մեջ կմտնեն ապրիլի 2-ից։ Բայց USMCA-ին առնչվող ընկերությունների խնդրանքով նախագահը նրանց մեկ ամսով ազատում է մաքսատուրքերից, որպեսզի նրանք չհայտնվեն տնտեսական անբարենպաստ վիճակում»:





























