CTC հեռուստաալիքի աշխատակից Միխայիլ Շացը իր գործընկեր Թինա Կանդելակիին մեղադրել է «գործ տալու» մեջ: Facebook սոցիալական ցանցի իր էջում նա գրել է, թե Կանդելակին հեռուստաալիքի ղեկավարությանը տեղյակ է պահել իր եւ իր կնոջ` հաղորդավար Տատյանա Լազարեւայի ակտիվ ընդդիմադիր գործունեության մասին:
Շացի խոսքով, Թինա Կանդելակին ղեկավարությունից հարցրել է` գիտեն նրանք արդյոք, որ իրենց աշխատակիցները նկարահանվել են «կասկածելի հոլովակներում` կոչ անելով մասնակցել դեկտեմբերի 24-ի հանրահավաքին»:
Շացի խոսքով, CTC-ի ղեկավարությունը բավական սառն է վերաբերվել Կանդելակիի հայտարարությանը` նշելով, որ «Միխայիլն ու իր կինը հասուն մարդիկ են եւ իրենք են որոշում, ում, ինչպես եւ ուր հրավիրել»: Շացը Կանդելակիին կոչ է արել կանգ առնել:
Դեկտեմբերի 24-ի հանարահավաքի նախօրեին մշակույթի հայտնի գործիչները հոլովակներում են նկարվել` կոչ անելով գալ եւ մասնակցել ընդդիմության հանրահավաքին:




























