Երեւան-Սեւան ճանապարհի 18-րդ կմ-ին, դեկտեմբերի 22-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարերին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























