Ոստիկանության Արարատի բաժնում դեկտեմբերի 22-ին, ժամը 21.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ սննդային թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Ոսկետափ գյուղի 32-ամյա մի բնակչուհի եւ նրա 9 եւ 10 տարեկան երեխաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նրանք թունավորվել են տանը՝ պահածոյացված վարունգ եւ շուշան ուտելու հետեւանքով:

Կատարվում է հետաքննություն: