Իրաքի գործող վարչապետ, շիա Նուրի ալ-Մալիքին եւ նախկին փոխնախագահ, սուննի Թարիք ալ-Հաշիմին մեղադրել են իրար երկրի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունների համար:

Վերջին տվյալներով, պայթյունների շարքի զոհերի թիվը հասել է 72-ի, եւս 217-ը վիրավորվել են: Քաղաքի տարբեր շրջաններում 16 պայթյուն է որոտացել:

BBC-ի փոխանցմամբ, ահաբեկչությունների համար ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել, սակայն պայթյունների համակարգվածությունը վկայում է, որ դրանք մանրամասն ծրագրված են եղել: Փորձագետների կարծիքով, ահաբեկչությունները սուննիների եւ շիաների դիմակայության արդյունք են:

Նշենք, որ պայթյունները սկսվեցին Թարիք ալ-Հաշիմիի ձերբակալման հրամանը տալուց մի քանի օր անց: Սուննիների «Ալ-Իրաքիա» դաշինքը բոյկոտել է խորհրդարանի եւ կառավարության նիստերը` վտանգի տակ դնելով կառավարության գոյությունը:

Վարչապետը սուննիներին է մեղադրել ահաբեկչությունների համար, իսկ Թարիք ալ-Հաշիմին մեղադրել է Նուրի ալ-Մալիքիին: