ԿԺԴՀ-ն թույլ է տվել Հարավային Կորեայի քաղաքացիներին այցելել երկիր` հրաժեշտ տալու Կիմ Չեն Իրին:

Հարավային Կորեայի լրատվամիջոցները հայտնել են, որ «իշխանությունները միջոցներ կձեռնարկեն, որ Հարավային Կորեայից ցավակցելու ժամանածները հատեն սահմանն օդով»: Ընդ որում Հյուսիսային Կորեան երաշխավորում է հարավցիներին հարմարավետությունն ու անվտանգությունը:

Ավելի վաղ Հարավային Կորեան թույլատրել էր միայն որոշ անձանց մասնակցել սգո արարողություններից: Հյուսիսային Կորեա բոլոր այցելությունները նախապես պետք է համաձայնեցվեն, քանի որ երկու Կորեաները տեխնիկապես գտնվում են պատերազմական դրության մեջ 1953-ից հետո: